News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Հովիկ Աղազարյանն արտահայտել է իր սեփական մասնավոր կարծիքը, որը չի հանդիասանում խմբակցության կարծիք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, թե՝ «եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով, մեր դեմ, այսպես ասած, տղա չբերեր, գուցե իր հրաժարականն էլ չպահանջեինք»։

Այս առնչությամբ, Վլադիմիր Վարդանյանն ասաց. «Պարոն Աղազարյանը տեղյակ չէ պետաիրավական հանձնաժողովում ընթացող գործընթացների մասին, որոնք վերաբերում են դատաիրավական բարեփոխումներին, Դատական օրենսգրքի որոշ դրույթներ սահմանադրական վերահսկողության առարկա դարձնելու վերաբերյալ մեր ընդհանուր գաղափարի նախագծին, տեղյակ չի այն բոլոր քննարկումներին, որոնք տեղի են ունեցել արդարադատության նախարարության, կառավարության, նաեւ մեր ընդդիմադիր գործընկերների հետ: Նա արտահայտել է կարծիք, որոնք էմոցիոնալ մտորումներ են»:

Տպել