News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

«Անկախության օրվա տոնակատարություններն ինձ հաճելի առիթ են պարգեւում՝ ուղղելու Ձեզ իտալացի ժողովրդի անկեղծ շնորհավորանքները, Հայաստանի Հանրապետության համար բարեկեցիկ ապագայի իմ անձնական բարեմաղթանքների հետ միասին:

Ընդհանուր հարուստ պատմական իրադարձություններից սկիզբ առած Երեւանի եւ Հռոմի խորը բարեկամական կապերն արտառոց հարստություն են, մի ժառանգություն, որից մեր ժողովուրդները շարունակում են օգտվել` միշտ ավելի բուռն եւ եռանդուն հարաբերություններ կառուցելու ու զարգացնելու համար:

Մեր հանդիպումների հաճելի հիշողություններով եւ Ձեզ պետական այցով Քվիրինալյան պալատում ընդունելուն սպասելով՝ վերստին հղում եմ անձամբ Ձեր եւ բոլոր հայերի բարեկեցության իմ ջերմ մաղթանքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ