News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը պաշտոնական այց կկատարի Հայաստան: Այս մասին ասվում է Սինգապուրի վարչապետի պաշտոնական կայքում:  

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ԵԱՏՄ-ի եւ Սինգապուրի միջեւ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիր կստորագրվի:  

Նշենք, որ հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց է կատարել Սինգապուր: Ավելի ուշ նա հայտարարել է, որ Սինգապուրի վարչապետին Երեւան է հրավիրել՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ