News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 20-ին Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի Հայաստան կատարած այցի շրջանակում Երեւանում տեղի է ունեցել ԵՄ Արտաքին ներդրումային պլանի մեկնարկային միջոցառումը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել Եվրոպական հանձնաժողովի Հարեւանության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովան, Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը եւ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:

Իր բացման խոսքում Վարոս Սիմոնյանը հատուկ շնորհակալություն է հայտնել եվրոպական գործընկերներին` ԵՄ Արտաքին ներդրումային պլանի վերաբերյալ իրենց լավագույն փորձը եւ մոտեցումները կիսելու պատրաստակամության համար:

«Մենք բարձր ենք գնահատում ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ժամանակին ներդրումը, ինչը կօգնի խթանել ներդրումները Հայաստանում՝ կենտրոնանալով մի շարք առաջնահերթ ներդրումային ոլորտների վրա, ինչպիսիք են՝ կայուն էներգետիկա եւ փոխկապակցվածություն, միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ-ներ) ֆինանսավորում, կայուն գյուղատնտեսություն, գյուղական ձեռնարկատերեր եւ ագրոբիզնես, կայուն զարգացող քաղաքներ եւ թվային տեխնոլոգիաներ՝ զարգացման համար», - ասել է նա։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը հավելել է, որ ԵՄ Արտաքին ներդրումային պլանն ուղղված է ներառական աճի խթանմանը, գործարար միջավայրի բարելավմանը, աշխատատեղերի ստեղծմանը եւ կայուն տնտեսական զարգացմանը:

«Հետեւաբար, կցանկանայի շեշտել, որ օտարերկրյա ներդրումների հոսքերի ներգրավումը, որոնք կնպաստեն Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանը եւ արտահանման մրցունակությանը, հանդիսանում է ապագա տնտեսական աճի մեր տեսլականի հիմնական հիմնասյուներից մեկը»,- իր խոսքն ավարտել է Վարոս Սիմոնյանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են ԵՄ Արտաքին ներդրումային պլանը, դրա ֆինանսական գործիքները եւ հիմնական բաղադրիչները, ԵՄ Արտաքին ներդրումային պլանի ներքո Հայաստանում ներդրումային հնարավորությունների քաղաքականության նպատակները եւ ներդրումային հոսքերը խթանելու նպատակով գործարար միջավայրի բարելավման ուղիները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brexit-ի անցումայինն շրջանը կերկարաձգվի մինչեւ 2020թ․ վերջը
Բրիտանիան կձգտի ԵՄ-ից դուրս գալուց հետո դաշինքի հետ կնքել ազատ առեւտրի մասին հավակնոտ համաձայնագի․․․
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կտրուկ բարձրացել է Brexit-ի հարցով նոր համաձայնագրի հասնելու մասին լուրից հետո
Հինգշաբթի բրիտանական ֆունտ սթերլինգի փոխարժեքը մյուս արժույթների նկատմամբ կտրուկ աճել է…
Մեծ Բրիտանիան եւ ԵՄ-ն Brexit-ի հարցով համաձայնություն են ձեռք բերել
Կողմերը մշակել են համաձայնագրի պաշտոնական տեքստը…
Բրեքզիթի հարցով համաձայնագիրը սպառնալիքի տակ է հայտնվել իռլանդական կուսակցության դիրքորոշման պատճառով
Մեծ Բրիտանիան պաշտոնապես դուրս կգա ԵՄ կազմից հոկտեմբերի 31-ին...
Բրյուսելում կայացել է Հայաստան-ԵՄ Աշխարհագրական նշումների ենթակոմիտեի առաջին նիստը
Նիստի ընթացքում կողմերը ներկայացրել են աշխարհագրական նշումների օրենսդրությունների եւ համապատասխան քաղաքականությունների շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները...
Նիկոլ Փաշինյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ
Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանը հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով և հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում բանակցային գործընթացին…
Ամենաշատ