News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ներկայացուցիչների պալատի հետախուզության գծով կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը արդարադատության նախարարությանը մեղադրել է իրազեկչի բողոքը Կոնգրեսին հանձնելուն խոչընդոտելու մեջ, որը ենթադրաբար վերաբերում է նախագահ Դոնալդ Թրամփի խոսակցությանն արտասահմանյան առաջնորդներից մեկի հետ։

The Washington Post թերթը, որն առաջինն է տեղեկացրել բողոքի մասին, գրում է, որ խոսքն Ուկրաինայի մասին է՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին։ Պարբերականի համաձայն՝ բողոքը ներկայացնելուց մի քանի շաբաթ առաջ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Իրավիճակին ծանոթ աղբյուրը Reuters-ին տեղեկացրել է, որ բողոքում խոսվում է Թրամփի «բազմաթիվ գործողությունների», այլ ոչ թե միայն արտասահմանյան առաջնորդի հետ հեռախոսազրույցի մասին։  Աղբյուրը, ելնելով հարցի նրբությունից, անունը չի նշել։

Reuters-ը չկարողացավ հաստատել իրազեկչի բողոքի մանրամասները անկախ աղբյուրների մոտ։

Վեճը ծագել է այն բանից հետո, երբ հետախուզական հանրույթի գլխավոր տեսուչ Մայքլ Աթկինսոնը կոմիտեին սեպտեմբերի 9-ի նամակով տեղեկացրեց, որ օգոստոսի 9-ով թվագրված բողոք է ստացել իրազեկչից, որը համարել է շտապ եւ համոզիչ, դա համապատասխանում է օրենսդրական նորմերին, որոնք պահանջում են տեղեկությունը հանձնել Կոնգրեսին։

Սակայն, համաձայն Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեի եւ Սենատի սեպտեմբերի 13-ի նամակի, ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար Ջոզեֆ Մագուայերը արդարադատության նախարարության հետ խորհրդակցությունից հետո եկել է եզրակացության, որ բողոքը չի համապատասխանում «անհապաղ հարց» լինելու պահանջին։

Շիֆը մեղադրել է Թրամփի վարչակազմին Կոնգրեսում հետաքննությանը խանգարելու մեջ եւ ասել, որ արդարադատության նախարարությունը ճիշտ չի մեկնաբանել օրենքը՝ Մագուայերին թույլ չտալով տեղեկացնել բողոքի մասին։

Թրամփը The Washington Post-ի տեղեկությունը անվանել է «ֆեյք նորություն»։

«Եթե ԱՄՆ նախագահը Ուկրաինայի նախագահին ասել է՝ «հետաքննեք կոռուպցիան ձեր երկրում, որն անդրադառնում է մեր 2016 թվականի ընտրությունների վրա», մի՞թե դա այն չէ, ինչ նա պետք է անի»,- ասել է Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին CNN-ի եթերում։

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություններից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ