News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կկուն անընդհատ բույնը փոխում է մտածելով, թե վատ հոտը բույնից է եւ ոչ թե իրենից։ Այսօր ոմանք հայտնվել են նույն կկվի վիճակում։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ արձագանքելով ԱԺ  պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի` իրեն ուղղված հայտարարությանը։

Հիշեցնենք, օրերս տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե «Ինքը Գլխավոր դատախազի կարգավիճակից երևի վեր է ածվել ակտիվ աջակցողի կարգավիճակի, երևի ինչ-որ մասնակցություն ունի, աջակցում է նախաքննությանը: Համոզված եմ, որովհետև իր պաշտոնն այնպիսին էր, որ այդ պաշտոնյան պետք է շատ բան պարտադրեր նախաքննական մարմնին, որպեսզի նրանք իրականացնեին բացահայտում, այլ ոչ թե կոծկում»:

«ԿԿուն անընդհատ բույնը փոխում է մտածելով, թե վատ հոտը բույնից է եւ ոչ թե իրենից։ Այսօր ոմանք հայտնվել են նույն կկվի վիճակում։ Վատ չէր լինի, որ նրանք, նախքան խոսելը  հետադարձ հայացք գցեն իրենց անցած ուղուն եւ իրենց արշինով իրենց չափեն»,- ասաց Աղվան Հովսեփյանը։

Տպել
Ամենաշատ