News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պենտագոնը նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնի Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման պատասխանի ռազմական հնարավորությունների լայն շրջանակ։ Հարձակման մեջ Վաշինգտոնը մեղադրում է Իրանին, տեղեկացնում է AP-ը։

Սպիտակ տանը հանդիպման ժամանակ նախագահին կներկայացվի Իրանի պոտենցիալ թիրախների ցուցակ՝ օդային հարված հասցնելու համար՝ հնարավոր այլ պատասխանների թվում։ Թրամփին կնախազգուշացնեն, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները կարող են վերաճել պատերազմի։

Ազգային անվտանգության վերաբերյալ խորհրդակցությունը, հավանաբար, կդառնա առաջին հնարավորությունը որոշում ընդունելու համար, թե ինչպես ԱՄՆ-ը պետք է արձագանքի Մերձավոր Արեւելքում կարեւոր դաշնակցի վրա հարձակմանը։ Ցանկացած որոշում կարող է կախված լինել այն բանից, թե ինչ ապացույցներ կարող են ներկայացնել ամերիկյան եւ սաուդյան քննիչները, որոնք ապացուցելու են, որ Իրանն է կատարել հարձակումը։

Իրանը չի ընդունում իր մասնակցությունը եւ արդեն նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ ցանկացած հարձակում կհանգեցնի «համատարած պատերազմի»՝ Թեհրանից անհապաղ պատասխան հարվածով։

Պետքարտուղար Մայք Պոմպեոն եւ փոխնախագահ Մայք Փենսը սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումն անվանել են «պատերազմի ակտ»։ Փենսն ասել է, որ Թրամփը «կդիտարկի փաստերը եւ որոշում կընդունի հաջորդ քայլերի մասին»։

ԱՄՆ արձագանքը կարող է ներառել ռազմական, քաղաքական եւ տնտեսական գործողություններ, եւ ռազմական տարբերակները կարող են լինել ավիահարվածներ կամ պակաս նկատելի գործողություններ, ինչպիսին է կիբեռհարձակումը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ