News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պնդում եմ, որ խափանման միջոցի հետ կապված թե՛ նախորդ դատական նիստում դատարանի հրապարակած որոշումը, թե՛ այս դատական նիստում դատարանի հրապարակած որոշումը կայացվել են դատարանի նկատմամբ բիրտ, բացահայտ աննախադեպ ճնշումների ազդեցության տակ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթ նստավայր) հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը մերժելու մասին դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումից հետո։

«Դատարանը այսպիսով դարձել է գործիք պարոն Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումների համար։ Այսօր դատարանը գործում է որպես գործադիր իշխանության գործիք։

Դա էլ չի թաքցվում, բացահայտ է արվում, նախորդ նիստից առաջ Ձեր նկատմամբ իրականացված ճնշումները ցույց տվեցին, որ Ձեզ զրկել են ձեր սեփական կամքից և Դուք այստեղ գործում եք դատարանի տեսքով, բայց ոչ բովանդակությամբ։ Դատարան բովանդակային առումով գոյություն չունի։ Մեր պաշտպանյալը ՀՀ-ում զրկված է դատարանի իրավունքից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ»,– նշեց նա։

Պաշտպանը հայտնեց՝ պատրաստվում են միջնորդել, որ Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ հայտնի. «Բացի այդ, հայտարարում եմ, որ այդ ամբողջ շարքի մեջ դատարանի նկատմամբ հերթական ճնշումներից մեկի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել  է, որ գոյություն ունեն դռների տակ վնգստացող դատավորներ,  այդ հանգամանքը իր հրապարակային ելույթում հաստատել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։ Ես դիմել եմ նրան՝ խնդրելով տրամադրել դռների տակ վնգստացող դատավորների ցուցակը։

Մենք պատրաստվում ենք միջնորդել, որ դուք ինքնաբացարկ հայտնեք, ի թիվս այլ հանգամանքների, որոնք կապված են լինելու մեր միջնորդության հետ, մենք ուզում ենք իմանալ՝ դուք անձամբ  դռների տակ վնգստացող դատավորների ցուցակում կա՞ք, թե՞ չկաք։

Աննա Դանիբեկյանը զգուշացրեց, որ անհարգալից վերաբերմունքը դատարանի նկատմամբ կարող է հանգեցնել դատական սանկցիայի կիրառմանը, որին Ալումյանն արձագանքեց. «Դուք չէիք վիրավորվում, երբ դա հայտարարում  էր ՀՀ վարչապետը, Դուք չէիք վիրավորվում, երբ դա ասել է ԲԴԽ նախագահը, ես անձամբ Ձեզ դռների տակ վնգստացող դատավոր չեմ համարում»։

Ալումյանը խնդրեց իրենց ժամանակ տալ, որ դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն։

Դատավոր Աննա Դանիբեկյանը նշեց, որ հաջորդ դատական նիստը նշանակում է հոկտեմբերի 7-ին, ժամը 13։00-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ