News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 12
USD
477.22
EUR
526.33
RUB
7.47
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Դատարանի որոշումն ապացուցեց, որ այսպես կոչված «Ռոբերտ Քոչարյանի գործը» իրավականից լիովին անցել է քաղաքական ոլորտ։ Այս մասին NEWS.am-ին ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝  մեկնաբանելով ընդհանուր իրավասության դատարանի այսօր հրապարակված որոշումը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների միջնորդության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ դատարանը մերժել էր միջնորդությունը ազատազրկման հետ կապ չունեցող խափանման միջոցի ընտրության մասին։  Սեպտեմբերի 17-ին դատարանը մերժել էր միջնորդությունը Քոչարյանի ազատման մասին՝ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա։

«Հասկանալի է, որ օրենքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ Հայաստանում չի գործում։ Դատարանները, գտնվելով իշխանությունների աննախադեպ ճնշման տակ, ընդունում են անօրինական որոշումներ։ Մենք անգամ գործ ունենք աննախադեպ երեւույթի հետ՝ դատարանը ուշադրության չի առել Սահմանադրական դատարանի որոշումը։ Հետեւաբար, մենք կարող ենք փաստել, որ գործ ունենք քաղաքական հետապնդման նոր պտույտի հետ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ։

Մենք կարող ենք փաստել, որ պայքարը նրա ազատ արձակման համար դառնում է քաղաքական պայքարի զգալի տարր եւ ներկայացնում է ոչ թե պարզապես պայքար առանձին մարդու ազատության համար, թեեւ խոսքը անվանի պետական գործչի մասին է, խոսքը հայոց պետականության պաշտպանության, Հայաստանում իրավական պետության պաշտպանության մասին է։ Ահա թե որն է այսօր տեղի ունեցող գործընթացների էությունը։ Դա հասկանալի դարձավ ընդհանուր իրավասության դատարանի երկու որոշումներից հետո՝ նախորդ եւ այսօրվա։

Հաջորդ շաբաթվա սկզբին մենք կհայտարարենք այն մասին, թե ինչ ձեւաչափով ենք շարունակելու քաղաքական պայքարը Հայաստանի երկրորդ նախագահի ազատ արձակման եւ երկրում իրավակարգի վերականգնման համար։ Դա կիրականացվի բացառապես քաղաքական եւ օրինական մեթոդներով։ Մանրամասների մասին կտեղեկացնենք հաջորդ շաբաթվա սկզբին»,- նշել է Վիկտոր Սողոմոնյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դատավորներն ու դատախազներն անկանխատեսելի եւ ոչ ադեկվատ մարդիկ են․ Քոչարյանի աջակիցների ակցիան՝ դատարանի դիմաց
Նախորդ դատական նիստին դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը՝ գրավով ազատ արձակելու վերաբերյալ․․․
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը (ուղիղ)
Այսօր Երեւանում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը…
Եվրոպական դատարանին ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի դիրքորոշումները
NEWS.am-ի զրուցակիցն է GPARTNERS իրավաբանական գրասենյակի իրավաբան Սարգիս Գրիգորյանը...
РЕНTV. Քոչարյանը կմնա կալանքի մեջ. Դատավորների վրա ճնշում է գործադրվում
Ռուսական РЕНTVհեռուստաալիքն անդրադարձել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի թեմային…
Ստորագրահավաք` ի աջակցություն Քոչարյանի Գորիսում
Շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին…
«Չի կարելի այդքան արհամարհված թողնել, թե ինչ է կատարվում երկրում». Ստորագրահավաք` ի աջակցություն Քոչարյանի Կապանում
Այսօր Ռոբերտ Քոչարյանը քաղբանտրակյալ է, եւ դա Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի…