News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը, մինչեւ 2024 թվականը կներդաշնակեցնեն  արժութային վերահսկման նորմերը, ասվում է ՌԴ կառավարության կարգադրությունում, որը հրապարակվել է  իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, եւ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նիստում ՌԴ անունից կստորագրի համապատասխան համաձայնագիր, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Արժութային իրավահարաբերությունների կարգավորման համաձայնեցված մոտեցումների եւ ազատականացման միջոցների ընդունման մասին համաձայնագիրը նախատեսում է միության բոլոր անդամ երկրների արժութային կարգավորման նորմերի փուլային ներդաշնակեցում մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը։

Դրա համաձայն՝ կողմերը պարտավորվում են չկիրառել արժութային սահմանափակումներ անդամ պետությունների ռեզիդենտների միջեւ հաշվարկներում, եթե այդ հաշվարկներն իրականացվում են ԵՏՄ տարածքում։

Բացի այդ,  համաձայնագիրն ստորագրած երկրների ռեզիդենտները կկարողանան իրականացնել հաշվարկները ԵՏՄ երկրների ազգային արժույթներով գործառնություններում՝ առանց լիազորված բանկերի հաշիվների օգտագործման։ Փաստաթղթի համաձայն, մասնակից երկրների ռեզիդենտները կկարողանան առանց սահմանափակումների հաշիվներ բացել ԵՏՄ ցանկացած պետության բանկերում եւ դրանցով իրականացնել գործառնություններ այն երկրի օրենսդրության համաձայն, որտեղ բացվել են այդ հաշիվները։

Համաձայնագրի մասնակիցները պարտավորվում են նաեւ ներդաշնակեցնել պատասխանատվությունը՝ թե՛ վարչական, թե՛ քրեական, արժութային օրենսդրության խախտման համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ