News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 22
USD
476.32
EUR
531.95
RUB
7.48
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Աբխազիայի գերագույն դատարանը (ԳԴ) օրինական է համարել ԿԸՀ որոշումը հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլում գործող նախագահ Ռաուլ Խաջիմբայի հաղթանակի մասին։ Նրա ընդդիմախոսին՝ «Ամցխարա» («Տոհմական կրակներ») կուսակցությունից նախագահի ընդդիմադիր թեկնածու Ալխաս Կվիցինիային մերժել են՝ չբավարարելով նրա՝ քվեարկության արդյունքների չեղարկման հայցը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Դատարանը որոշեց չբավարարել ԿԸՀ-ին ուղղված Կվիցինիայի հայցը նրա որոշումն անօրինական ճանաչելու մասին»,- ասել է դատավոր Հենրի Գամիսոնիան։ Դատարանը կարդացել է որոշման միայն եզրափակիչ հատվածը։

Անցած շաբաթ Աբխազիայի նախագահի ընտրություններում պարտված Կվիցինիան հայց էր ներկայացրել քվեարկության արդյունքների չեղարկման մասին։ Համաձայն ԿԸՀ վերջնական տվյալների՝ Խաջիմբան ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ին, հավաքել է ընտրողների ձայների 47,39 տոկոսը (39 հազար 793), Կվիցինիան՝ 46,17 տոկոս (38 հազ. 766), տարբերությունը 1027 ձայն է։ «Բոլորի դեմ» տրվել է 3155 ձայն։

Կվիցինիայի կարծիքով՝ «Աբխազիայի նախագահի ընտրությունների մասին» օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Խաջիմբան չպետք է համարվի պետության ընտրյալ նախագահ, քանի որ հավաքել է ավելի քիչ ձայն, քան ընդհանուր առմամբ Կվիցինիան եւ «բոլորի դեմ» կետը։ Համաձայն օրենքի հոդվածի՝ ընտրությունների երկրորդ փուլի հաղթող է համարվում այն թեկնածուն, որը հավաքել է ավելի շատ ձայն իր օգտին, քան տրվել է նրա դեմ։ Միեւնույն ժամանակ, հոդվածում չի ճշտվում, թե պետք է արդյոք մեկտեղել «բոլորի դեմ» ձայները տանուլ տված թեկնածուի ձայների հետ։   

ԿԸՀ-ն ու նախագահ Խաջիմբան չեն համաձայնել Կվիցինիայի փաստարկների հետ, սակայն խոստովանել են բողոքարկման նրա իրավունքը:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Կվիցինիան մտադիր է վճռաբեկության կարգով բողոքարկել Գերագույն դատարանի որոշումը:

«Դատարանի որոշմանը համամիտ չենք եւ անպայման կբողոքարկենք որոշումը: Նման դատական ակտը գոյություն ունենալու իրավունք չունի»,- ասել է նրա փաստաբան Ինգա Գաբիլայան:

Ընդ որում, քաղաքական գործիչն ասել է, որ Գերագույն դատարանի որոշումը սպասելի էր:

«Որոշումը սպասելի էր: Մենք կխորհրդակցենք, մեր ընդդիմադիր գործունեությունն առավել կոշտ ու կազմակերպված կլինի»,- ասել է Կվիցինիան:

Պատասխանելով հարցին, թե արդյոք աջակիցներին կոչ կանի ակցիաներ կազմակերպել, Կվիցինիան ասել է. «Կյանքը ցույց կտա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել