News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում սեպտեմբերի 20-ին մեկնարկել է «Երկրները մեկ հարկի տակ» ամենամյա բիզնես փառատոնը: Փառատոնին մասնակցում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային արտադրական ընկերություններ ու ներմուծողներ, ինչպես նաեւ Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ: Փառատոնի բացման օրը ֆորում է տեղի ունեցել, որի շրջանակում մասնակիցները հանդես են եկել զեկույցներով, ինչպես նաեւ քննարկել ֆորումի օրակարգի ակտուալ հարցեր: Քննարկվել են հետագա համագործակցության, արտահանման ու ներդրումային ծրագրերի հնարավորությունները:

Միջազգային գործարար կապերի աջակցման գծով Խորհրդի ներկայացուցիչ Մարիամ Մանուկյանի խոսքով՝ միջոցառումից հետո տարբեր երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Կանադայի ներկայացուցիչներն իրենց տեսակետն են հայտնել առեւտրի, ներմուծման եւ արտահանման հարցերի շուրջ:

Նշենք, որ հայկական կողմը համաձայնագիր է ստորագրել ՌԴ Տուլայի մարզի հետ: Մանուկյանի խոսքով՝ այն կթեթեւացնի այլ որոտում իրենց արտադրանքն արտահանելու հայ արտադրողների հնարավորությունները:

ԱԿԿՈՐԴ միջազգային գործարար կապերի զարգացման հիմնադրամի փոխնախագահ Մարիա Աստախովան նշել է, որ միջոցառումը մեծ պոտենցիալ ունի:

«Պոտենցիալը շատ մեծ է: Այն արտահայտված է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման հարաբերությունների զարգացման մեջ: Բացի այդ, հիմնադրամը հիմնադրամը պատրաստ է նպաստել հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: Այսօր մենք Խորհրդի հետ համագործակցության մասին համաձայանգիր ենք ստորագրել եւ հուսով ենք, որ այդ համաձայնագրի շրջանակում արտահանման պայմանագրերի շուրջ համաձայնություններ ձեռք կբերվեն»,- ասել է փոխնախագահը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ