News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 20
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը


Նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտպաններն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացրեցին Սեյրան Օհանյանին բուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն տալու միջնորդություն։

Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը դատարանին ներկայացրեց համապատասխան հրավեր բժշկական կենտրոնից՝ հայերեն թարգմանությամբ։ Նա նշեց, որ Ժամանակ է պետք նաև դեսպանության կողմից մուտքի արտոնագիր ստանալու համար. «Պարոն Օհանյանը հոկտեմբերի 21-ին, առավոտյան 9.30 պետք է ներկայանա հիվանդանոց, կապված է իր հաշմանդամության հետ, գիտեք՝ պրոթեզավորման հետ կապված խնդիր կա, որը խիստ անհրաժեշտ է, և նա 2 տարին մեկ անգամ անցնում է բուժզննություն։ Զննությունը կտևի 1-2 շաբաթ»։

Պաշտպանը պրոթեզի տեխնիկական անձնագիրը նաև ներկայացրեց դատարանին։

Պաշտպանական և մեղադրող կողմը առաջարկություն չունեին, միայն դատախազը նշեց, որ Հայաստան վերադառնալու երաշխիք է պետք. «Սկզբունքային առարկություն չունենք՝ պայմանով, որ Սեյրան Օհանյանը կվերադառնա իր նշած ժամկետում։ Իսկ այդպիսի երաշխիք կարող է լինել անձնական երաշխավորությունը, ուստի դատարանը պետք է փոխի ստորագրությունը չհեռանալու մասին»։

Սեյրան Օհանյանը հակադարձեց. «Երաշխիքը 100 տոկոսից ավելին է, իմ ընտանիքը, երեխաներն այստեղ են։ Թող դատարանը երաշխավորի, ես ո՞ւմ գնամ խնդրեմ՝ ինձ երաշխավորի կամ ինչի՞ համար խնդրեմ»։

Դատարանը որոշեց բավարարել Սեյրան Օհանյանի պաշտպանների միջնորդությունը՝  նրան թույլ տալով հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ը բացակայել հանրապետությունից։

Տպել
Ամենաշատ