News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Բոնի Պարկերի ձեռագրով գրված բանաստեղծությունների գիրքն ու Կլայդ Բարոուին պատկանած ժամացույցը աճուրդի կհանվեն Բոստոնում, հաղորդում է AP-ն:

Հայտնի կողոպտիչներ Բոնին եւ Կլայդը սպանվել էին ոստիկանների կողմից 1934 թվականին Լուիզիանայում:

Պարկերը բանաստեղծություններ է գրել բանկային գրքույկի մեջ բանտում գտնվելիս: Աճուրդի տան գործադիր փոխնախագահ Բոբի Լիվինգստոնն ասում է, որ բանաստեղծությունների կեսը օրիգինալ կոմպոզիցիաներ են:

Մյուս իրը «Բուլովա» ժամացույցն է, որը Կլայդը կրել է իր սպանության պահին: Բացի այդ, աճուրդում կվաճառվի հրացանը, որն առգրավվել էր1933 թվականին Միսուրի նահանգի Ջոփլին քաղաքում կատարված հրաձգությունից հետո, որի հետեւանքով սպանվել էր երկու իրավապահ:

Բոնի Պարկերն ու Կլայդ Բարոուն հանրահայտ ամերիկացի կողոպտիչներ են, որոնք գործել են Մեծ դեպրեսիայի տարիներին: Չնայած այժմ նրանք հայտնի են շուրջ տասներկու բանկային կողոպուտների միջոցով՝ Բարոուն գերադասում էր թալանել փոքր խանութներ, վարսավիրանոցներ եւ բենզալցակայաններ: Համարվում է, որ հանցավոր խմբի մեղքով զոհվել է առնվազն ինը ոստիկան եւ մի քանի քաղաքացի: Իսկ Բոնին եւ Կլայդը սպանվել են տեխասցի ռենջերների եւ Լուիզիանա նահանգից ոստիկանների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ