News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

19 երկներից գիտնականները պատրաստվում են մեկ տարի տեւողությամբ արշավախմբին Արկտիկայում կլիմայի գլոբալ փոփոխությունն ուսումնասիրելու համար, հաղորդում է Reuters-ը:

Polarstern սառցահատը  պատրաստվում է մեկնել հյուսիսային Նորվեգիա, ինչը թույլ կտա հարյուրավոր հետազոտողներին անցկացնել գալիք տարին հյուսիսային բեւեռի մոտոկայքում:

«Մենք ցանկանում ենք մեկնել Արկտիկա, քանի որ դա կլիմայի փոփոխության էպիկենտրոնն է»,-հայտարարել է Գերմանիայի Ալֆրեդ Վեգեների ինստիտուտի մթնոլորտի գծով մասնագետ Մարկուս Ռեքսը, որը ղեկավարում է նախագիծը:

«Խճանկար» կոչվող արշավախումբն առաջին հնարավորությունն է կլիմայի հետազոտողների համար ձմռան ընթացքում Արկտիկան ուսումնասիրելու համար:

«Մենք վատ ենք հասկանում Արկտիկայում կլիմայական համակարգը, քանի որ երբեք չենք եղել այնտեղ ձմռանը»,-ասել է Ռեքսը:

Առաջին անգամ գիտնականները կկարողանան հետեւել կենտրոնական Արկտիկայում կիմայական գործընթացներին ամբողջ տարվա ընթացքում՝ հույս ունենալով, որ ապագայում նրանք կկարողանան գեներացնել ավելի հուսալի կլիմայական կանխատեսումներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ