News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները երթով հասան Ազգային անվտանգության ծառայության շենք։

«Ռոբերտ Քոչարյանը շուտով լինելու է ազատության մեջ։ Եկել ենք ողջունենք մեր նախագահ Ռոբերտ Քոչարյանին»,–նշեց աջակիցներից մեկը։

«Մենք այստեղ չենք եկել, որ աջակցենք Քոչարյանին, Էդ Քոչարյանն է մեզ աջակցում, էդ կալանավորված Քոչարյանն է աջակցում մեր պետությանը, Քոչարյանն ինքը նշեց, որ եթե նույնիսկ  մի խումբ բախտախնդիրներ փորձում են մեղադրյալի աթոռին նստեցնել պետականակերտ գեներալներին, ազգի հերոսներին, ապա չի հաջողվելու, նա ազատազրկման մեջ ավելի հզոր է, քան Նիկոլը վարչապետի աթոռին նստած»,– նշեց Քոչարյանի աջակիցներից Վահե Եփրիկյանը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դրանից հետո Քոչարյանի աջակիցները երթով գնացին դեպի ԱԱԾ, որտեղ «Երևան–կենտրոն» ՔԿՀ մեկուսարանում պահվում է Ռոբերտ Քոչարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ