News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կոլորադո նահանգից երիտասարդ տղամարդը ստացել է հսկայական հաշիվ իր նախահարսանեկան խնջույքից հետո խումհարից բուժվելու համար: Պարզվել է, որ գլխացավից եւ խումհարի այլ ախտանիշերից ազատվելը նրա համար արժեցել է 12 հազար դոլար, հաղորդում է Americaru-ն:

Նախահարսանեկան խնջույքից հետո Քեմերոն Ֆիշերն այնքան վատ է զգացել, որ նրա հարսնացու Քեթլինը որոշել է չեղարկել նախահարսանեկան ընթրիքն ու կանչել է շտապ օգնություն: Հետազոտությունը ցույց է տվել ուժգին ինտոքսիկացիա եւ ջրազրկում փեսայի օրգանիզմում. նա անցել է մի քանի վերականգնողական թերապիա:

Հարսանիքի ընթացքում Քեմերոնը աշխույժ էր եւ ակտիվ, սակայն նրա ինքնազգացողությունը կրկին վատացել էր, երբ նա ստացել էր հիվանդանոցի հաշիվը: Բուժման ծախսերն ընդհանուր առմամբ կազմել էին 12 հազար դոլար, որոնցից 7644-ը՝ սպասարկման համար:

«Նրանք ասել էին ինձ, որ գրանցվելիս ստորագրելով համաձայնության ձեւաթուղթը՝ ես համաձայնություն եմ տալիս անցկացնելու ցանկացած թեստ»,-նշել է Քեմերոնը: Քեմերոնի ապահովագրական ընկերությունը պատրաստ է փոխհատուցել միայն գրեթե 2 հազար դոլարը, իսկ մնացած գումարը նա պարտավոր է ինքնուրույն մարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ