News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը մշտապես պատրաստ է ռազմական գործողություններ իրականացնել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով Իրանի վրա հարձակվելու հավանականության մասին հարցին: Նա նշել է, որ ռազմական հարվածը դեռեւս հավանական է, հաղորդում է Reuters-ը:

Ընդ որում՝ Թրամփը նշել է, որ կցանկանար Իրանի հետ ճգնաժամի խաղաղ հանգուցալուծում, որը կրկին էսկալացիա է ապրում սաուդյան նավթային ընկերությունների վրա հարձակումից հետո, որում Վաշինգտոնն ու Էր Ռիադը մեղադրել են Իրանին: Պետքարտուղար Մայք Պոմպեոն հարձակումներն անվանել է «պատերազմական գործողություն»: Իր հերթին Իրանը, որը կտրականապես հերքում է մասնակցությունը հարձակումների գործում, նախազգուշացրել է, որ Իրանի ուղղությամբ ռազմական հարվածները կվերաճեն «տոտալ պատերազմի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ