News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ավարտեցին իրենց ակցիան Ազգային անվտանգության շենքի դիմաց։

Լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը նշեց, որ քաղաքական գործընթաց է դարձել իր հոր դատավարությունը.

«Ես նույնիսկ չգիտեմ՝ դատավարությանը գնալ, մասնակցել իմաստ ունի, թե ոչ։ Փաստաբաններն իրենց գործը, կարծում եմ, փայլուն կատարում են, բայց ինչքան էլ անեն, եթե ինչ–որ մի տեղից հրահանգավորում է, ինչպես տեսանք գաղտնալսումներից, ինչպես տեսնում ենք, երբ բացահայտ, տեսախցիկների առաջ դատավորներին սպառնում են...Միայն հորս հարցը չէ, սա գլոբալ հարց է երկրի համար, Արցախի հետ կապված, շատ ավելի գլոբալ հարց է, քան մի մարդու անազատության մեջ լինելն է»,–նշեց նա։

Լեւոն Քոչարյանի խոսքով՝ իրականում շատ ավելի շատ են Քոչարյանին աջակցողները. «Այս մի տարվա ընթացքում ստացել եմ հազարավոր նամակներ, այն, ինչ երեւում է, խոսքը դրանից շատ ավելի շատի մասին է, բայց փողոցային պայքարը մի փուլ է, որ պետք է մտնի իր տրամաբանության մեջ, մարդիկ դրա մեջ տեսնեն շարունակությունը, քաղաքական անելիքները»։

Նա հայտնեց՝ երեկ է տեսակցել  Քոչարյանի հետ.  «Հայրս հույս չուներ,  որ կարող է փոխվել խափանման միջոցը։ Հույս չուներ, ես փորձում էի հուսադրել, բայց ասում է՝ ամեն ինչ հասկանում է դատավորի դեմքից, տրամադրվածությունից, որ ամեն կերպ խուսափում է նայել, կաշկանդվում է, ուստի այս կնոջից ինչ–որ բան ակնկալելը միամտություն կլինի մեր կողմից»,– հավելեց Լեւոն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ որոշեց մերժել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ