News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի կարծիքով` չի կարող ՍԴ որոշումը վերաբերելի չլինել Ռոբերտ Քոչարյանին, դատարանը սխալ է մեկնաբանում: Լրագրողների հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 20–ին, Օրբելյանն անդրադարձավ դատարանի նախորդ որոշման հիմնավորմանը և գործով դատավոր Աննա Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկի հիմքերին:

«Չի կարող այնպես լինել, որ Ռոբերտ Քոչարյանի  անհատական դիմումով ՍԴ-ն գտնի նորմի խախտում, եւ դա վերաբերելի չլինի Ռոբերտ Քոչարյանին»,-ասաց նա:

Անդրադառնալով դատարանում Հայկ Ալումյանի արած հայտարարությանը՝ «վնգստացող դատավորների» մասին, Օրբելյանն ասաց. «Հարցադրումները շատ կոնկրետ են, ի տարբերություն մյուս կողմի, մեր  հարցադրումները ենթատեքստով չեն, չեն արվում հումոր անելու, ուժեղ տղա երեւալու համար: Անընդունելի է որեւէ իշխանության կողմից` գործադիր, օրենսդիր, կամ դատական, դատավորների վերաբերյալ նման պնդումներ անել: Բայց եթե կան դատավորներ, որ նման վարվելակերպ ունեն, փաստաբաններն իրավունք ունեն իմանալ այդ փաստի վերաբերյալ»:

Նշենք, որ ավելի վաղ դատարանում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավոր Աննա Դանիբեկյանին հարց էր ուղղել՝ արդյոք նա վարչապետի հայտարարած «վնգստացող» դատավորների ցուցակում է։

Փաստաբան Օրբելյանը նաեւ նշեց, որ դատավորին ներկայացված ինքնաբացարկի հիմքերը բազմաթիվ են, դրանք գրավոր ներկայացված են, սակայն ինքը միայն մեկը կներկայացնի. «Պարոն Քոչարյանի ազատազրկման հարցը վարույթ ընդունելուց հետո Աննա Դանիբեկյանը որոշում է ընդունել իր կաբինետից դուրս, այսինքն՝ չի եղել դատական նիստ։  Նա պետք է լսեր Քոչարյանին, նրա պաշտպաներին, որոշեր՝ շարունակում է կալանքը, թե` ոչ, սա է խնդիրը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ