News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 21:00-ի սահմաններում Ոսկետափ գյուղի բնակիչ 29-ամյա Մ. Գ.-ն իր վարած ГАЗ 3102 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 41-րդ կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել է համագյուղացի, 32-ամյա Ա. Ս.-ի վարած ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով վարորդ Մ. Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Տպել
Ամենաշատ