News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 20-ին,  հյուրընկալել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, եւ երկու բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Նախագահն ընդգծել է, որ քաջալերում է փոխգործակցության խորացումը ոչ միայն պաշտպանական եւ ռազմական, այլեւ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակույթի:

Նախարար Էլիաս Բու Սաաբը համակարծիք է եղել, որ երկու երկրները տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն եւ այնպիսի կապող կամուրջ, ինչպիսին լիբանանահայ համայնքն է: Նա նշել է, որ լիբանանահայ շատ ընկերներ ունի, եւ Հայաստանն ու հայկական մշակույթը հարազատ են իրեն:

Զրուցակիցներն ընդգծել են լիբանանահայ համայնքի առանձնահատուկ դերը՝ համակարծիք լինելով, որ նրա ներկայությունը ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցության խորացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ