News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամբողջ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդիկ կարող են դառնալ «կլիմայական փախստականներ» համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման պատճառով, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով ֆրանսիական ԶԼՄ-ներին, որոնք ծանոթացել են ՄԱԿ-ի փորձագետների զեկույցի նախագծին:

Եթե անգամ մարդկությանը հաջողվի թույլ չտալ գլոբալ տաքացումը ավելի քան 2 աստիճանով՝ ի տարբերություն նախաինդուստրիալ դարաշրջանի, համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման հետեւանքով 280 միլիոն մարդ կարող է զրկվել իրենց տներից:

Փորձագետները գտնում են, որ ապագայում գրեթե ամբողջովին կամ մասամբ ջրի տակ կանցնեն մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Հոնկոնգը (դրա տարածքի 31 տոկոսը), Շանհայը (39 տոկոս),  Մումբաին (27 տոկոս), Կալկուտան (24 տոկոս), Ամստերդամը (92 տոկոս), Բանգկոկը (42 տոկոս) եւ Մայամին (43 տոկոս):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ