News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 30
USD
487.62
EUR
570.03
RUB
6.14
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի՝ մեկ ամիս առաջ նշանակված պետ, արդարադատության գնդապետ Մհեր Անտոնյանը ազատման դիմում է ներկայացրել։ NEWS.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՔԿՀ մամուլի ծառայության ղեկավար Նոնա Նավիկյանը։ Նա չմեկնաբանեց, թե ինչու է նորանշանակ պետը մեկ ամիս անց թողել պաշտոնը, միայն ասաց, որ նա ինքն է ազատման դիմում ներկայացրել, ընդ որում՝ այլ պաշտոնի չի տեղափոխվել եւ դուրս է եկել համակարգից։

Հիշեցնենք, որ Արդարդատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով 12 քրեակատարողական հիմնարկներից 8-ի ղեկավարները փոխվել էին, Մհեր Անտոնյանը օգոստոսի 19-ին էր նշանակվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ։

 

Տպել
Ամենաշատ