News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է հայ ժողովրդին ՀՀ անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ հայ ժողովրդի, թերևս, ամենակարևոր տոներից մեկի՝ Անկախության օրվա առթիվ:

28 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին, հայ ժողովուրդը միասնական որոշում կայացրեց՝ հանրապետական հանրաքվեին քվեարկելով Հայաստանի Հանրապետության անկախության օգտին:

Մի քանի դարյա ընդմիջումից հետո, միասնական պայքարի շնորհիվ՝ ի կատար ածվեց մեր ժողովրդի դարավոր երազանքը: Մեր Հայրենիքում՝ Մայր Հայաստանում, վերականգնվեց հայ ժողովրդի գերագույն արժեքը՝ Անկախությունը:

Անկախությունը մեր ազգի հարատևման, անվտանգության ապահովման, զարգացման ու բարեկեցիկ կյանքի կերտման անկյունաքարային գրավականն է, որին յուրաքանչյուրս մեր տեղում պարտավոր ենք հոգատարությամբ ու սրտացավորեն վերաբերվել:

Հարգելի՛ հայրենակիցներ,

ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ այս հույժ կարևոր օրվա կապակցությամբ: Արևշատություն և բարեկեցություն եմ մաղթում Ձեզ ու ձեր ընտանիքներին:

Կեցցե՛ կայացած և անկախ Հայաստանի Հանրապետությունը:

Խիղճ և խաղաղություն բոլորիս»,- գրել է ԱԻ նախարարը:

Տպել
Ամենաշատ