News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրականությանը չեն համապատասխանում Կահիրեի կենտրոնում Թահրիր հրապարակում բողոքի զանգվածային ցույցերի մասին տեղեկությունները, որ հաղորդվում են Եգիպտոսում արգելված «Մուսուլման եղբայրներ» իսլամական ասոցիացիային պատկանող հեռուստակայանով եւ Al Jazeera հեռուստաաալիքով, որի գործունեությունը Եգիպտոսում արգելվել էր 2013 թվականին «եղբայրներին» տապալելուց հետո, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Կահիրեում եւ մյուս նահանգներում զանգվածային հակակառավարական ելույթների, ոստիկանության կողմից  Թահրիր հրապարակի բոլոր մուտքերն արգելափակելու, կալանավորումների եւ արցունքաբեր գազ կիրառելու մասին  տեղեկությունները հրապարակվել են համացանցում կից տեսաշարերով մարդաշատ ցույցերից՝ «ռեժիմի տապալման ժողովրդի» պահանջով»,- ընդգծում է գործակալությունը: ՏԱՍՍ-ը նշում է, որ հոլովակները հիշեցնում են 2011 թվականի հունվարի հեղափոխական իրադարձությունները, որոնք հանգեցրին երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականին:

ՏԱՍՍ-ի թղթակիցն անձամբ համոզվել է, որ Թահրիրի բոլոր մուտքերը բաց են, մեքենաներն ազատ երթեւեկում են դեպի կենտրոն: Ոչ ոք չի կանգնեցնում եւ չի ձերբակալում հրապարակի մոտ եղած եգիպտացիներին: Շատերը հեռախոսով նկարահանում են իրադրությունը, որը հանդարտ է թվում: Կահիրեում ուժեղացվել են ոստիկանության վերակարգերը: Պարեկողները հետեւում են տեղի ունեցողին, չեն միջամտում: Ոստիկանության սպաներից մեկը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է, որ «ոչ մի ցույց չկա, այդ ամենը ասեկոսեներ են»: Ոչ մի կարգախոս, պաստառ չկա, միայն եգիպտական «Ալ Ահլի» եւ «Զամալեկա» ֆուտբոլային ակումբների դրոշներն են:

Կահիրեում անվտանգության ուժերի լրացուցիչ ստորաբաժանումների տեղակայումը պատճառաբանվում է ուրբաթ տեղի ունեցած ֆուտբոլային հանդիպմամբ երկրի երկու առանցքային ֆուտբոլային մրցակիցների միջեւ:

Ուրբաթ արտասահմանից եգիպտացիներին փողոց դորս գալու ակտիվ կոչեր էր անում եգիպտացի բիզնեսմեն Մուհամմեդ Ալին, որը որոշ ժամանակ առաջ  բանակին հրապարակայնորեն մեղադրել էր կոռուպցիայի մեջ: Նա մի քանի տարի շարունակ եղել է երկրի զինված ուժերի գծով մի շարք պայմանագրերի կապալառուն: Նրա մերկացումները համացանցում ահռելի թվով դիտումներ են ունեցել: Երկրի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հրապարակավ պատասխանել է բիզնեսմենի մեղադրանքներին՝ դրանք կեղծ եւ ոչ հավաստի անվանելով: Մուհամմեդ Ալին ապացույցներ չէր ներկայացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ