News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վենեսուելայի հաղորդակցության նախարար Խորխե Ռոդրիգեսը պետության ղեկավար Նիկոլաս Մադուրոյի մասնակցությամբ հեռուստաեթերի ժամանակ ցուցադրել է տեսագրություններ, որոնցում Los Rastrojos թմրակարտելի առաջնորդները Վենեսուելայի Ազգային ասամբլեայի նախագահին տեղափոխում են դեպի կառավարական ուղղաթիռ, որտեղ նրանց դիմավորում է կոլումբիացի քաղաքապետ, եւ ուղեկցում են այդ երկրի հատուկ ծառայությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ռոդրիգեսը նշել է, որ Գուայդոյին դիմավորած թմրակարտելի անդամները հետախուզվում են Ինտերպոլի կողմից:

«Կարո՞ղ եք պատկերացնել, որ կոլումբիացի քաղաքապետը ողջագուրվում է «Կրտսեր», «Նանդիտո», «Թշվառ բոսս» մականուններով մարդկանց հետ... Այս մարդիկ էլ Խուան Գուայդոյին փոխանցել են (Կոլումբիայի նախագահ) Իվան Դուկեի թիկնապահներին»,- հայտարարել է Ռոդրիգեսը:

Մադուրոյի կարծիքով՝ Գուայդոյին տեղափոխելու գործողությանը բանդիտների ներգրավման նախաձեռնությունը պատկանում էր Կոլումբիայի նախագահին:

Խորխե Ռոդրիգեսն ավելի վաղ հայտնել էր Los Rastrojos կարտելի անդամ, «Նանդիտո» մականունով Իվան Պոսոյի ձերբակալության մասին, ինչպես նաեւ ցուցադրել էր նրա ցուցմունքների տեսագրությունը փետրվարին Գուայդոյին անօրինականորեն Կոլումբիա տեղափոխելու գործողությանը մասնակցելու մասին:

Վենեսուելայի գլխավոր դատախազ Տարեկ Ուիլյամ Սաաբը հինգշաբթի հրապարակել էր Los Rastrojos բանդայի ենթադրյալ անդամների հետ Գուայդոյի նոր լուսանկարներ եւ հայտարարել, որ հանցագործները ոչնչացնում են Կոլումբիա ընդդիմադիր առաջնորդի տեղափոխման վկաներին:

Վենեսուելայի դատախազությունը վարում է փետրվարի 23-ի իրադարձությունների քննություն, մեղադրողների նախնական վարկածով՝ տեղի է ունեցել Խուան Գուայդոյի եւ Los Rastrojos թմրավաճառների զինված բանդայի անդամների միջեւ հանցավոր համաձայնություն սահմանն ապօրինի հատելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ