News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Յուտա նահանգում տեղի է ունեցել ողբերգական պատահար. չինացի զբոսաշրջիկներով ավտոբուսը դուրս է եկել երթեւեկելի ուղեմասից եւ վթարվել «Բրայզ Կանյոն» ազգային արգելոցի մերձակայքում, հայտնում է Reuters-ը: 

Ճանապրհային պատահարի հետեւանքով զոհվել է 4 մարդ, 26-ը վնասվածքներ ստացել, ծանր վնասվածքներ է ստացել մինչեւ 15 մարդ:

Պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:30-ին: Տեղի ունեցածի պատճառները քննվում են: Ընդ որում նահանգի պարեկը եւ Գարֆիլդ շրջանի շերիֆի դեպարտամենտը հայտարարում են, որ պատահարի պատճառը եղանակային պայմանները չեն:

Երբ ավտոբուսը կողաշրջվել եւ ընկել է երկաթուղու վրա, ավտոբուսում եղել է 30 մարդ, ներառյալ վարորդը:

Բոլոր տուժածներին հոսպիտալացրել են, 5 վիրավորների հիվանդանոց են տեղափոխել ուղղաթիռով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ