News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


«Եռաբլուր» պանթեոնում այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց, «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ են դուրս գալու, հրաժարականներ են լինելու, այդ թվում հեռանալու է Լենա Նազարյանը:

«Երբեմն ձեր գործընկերներից որեւէ մեկը ինչ-որ միտք է երեւակայում, դա հանձնում է թղթին, հանրությանը, հետո մյուսը հղում է անում այդ մտքին, կառուցում է դրա վրա, հետո երրորդ գործընկերն է հղում անում եւ այդպես մի շրջապտույտ հետո մի պատկեր ենք տեսնում, որն ընդհանրապես իրականության հետ կապ չունի»:

Դիտարկմանը, որ Արթուր Վանեցյանի եւ Վալերի Օսիպյանի պարագայում մամուլի տեղեկությունները իրականություն դարձան, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես չեմ ասում՝ ինչ գրվում է մամուլում, սուտ է: Ես ասում եմ՝ կոնկրետ այս դեպքում եւ այլ դեպքերում լինում են ոչ իրավացի տեսություններ, վարկածներ, դրանք որպես  իրականություն մատուցելու համոզիչ փորձեր»:

Տպել
Ամենաշատ