News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Չեմ կարծում, որ իրականությանը համապատասխանում է պնդումը, թե կառավարությունը Ամուլսարի շահագործման մասով արդեն ունի որոշում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Բայց ես բազմիցս նշել եմ, որ Ամուլսարի հետ կապված որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել թե բնապահպանական բաղադրիչը, որը շատ կարեւոր է, թե իրավական, որը նույնպես կարեւոր է, թե տնտեսականը: Հիմա փորձագետներն աշխատում են, մի քիչ սպասենք տեսնենք: Այդ երեքի համակցության պարագայում, կարծում եմ՝ ճիշտ որոշում կկայացվի»,-ասաց նա:

Հարցին, թե տնտեսական առումով ինչ կտա Ամուլսարի հանքի շահագործումը Հայաստանին, ինչ կշահի մեր երկիրը, նա պատասխանեց. «Բնականաբար կան որոշակի դրական տնտեսական էֆեկտներ, չեն կարող չլինել, բայց նորից եմ ասում, միայն տնտեսական մասը նայել եւ դրա հիման վրա որոշում կայացնելը բավարար չէ»:

Մհեր Գրիգորյանը հստակ պատասխան չտվեց հարցին, թե արդյոք ինքը կողմ է Ամուլսարի հանքի շահագործմանը. «Ես այդ հարցին կպատասխանեմ այն ժամանակ, երբ երեք փորձագիտական եզրահանգումներին ծանոթանամ: Այդ ժամանակ պարզ կլինի: Այս պահին դեռ չեմ կարող ասել: Բայց վստահ կարող եմ ասել, որ լուծումը պետք է ունենա իրավական հիմքեր եւ չհակասի օրենսդրությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ