News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 28
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Եկեք չթերագնահատենք նաեւ տեղացիների ներդրումները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հարցին, թե ինչու են նվազել ներդրումներ, այն դեպքում, երբ ակնկալիքներ կային, որ հեղափոխությունից հետո ներդրումների հոսք է լինելու, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Որ տվյալներից ելնելով եք ասում, որ ներդրումները նվազում են, կամ ինչու եք համարում, որ նվազում են: Ես կարծում եմ՝ բնականոն ընթացք է»:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք այս պահին մեծ ներդրումային ծրագրեր կա՞ն, նա արձագանքեց. «Կարող է մեր պատկերացումները հսկայականության մասին տարբեր լինեն, բայց այստեղ իհարկե, ավելի կարեւոր է, թե ինչ միջավայր ենք ձեւավորում եւ առաջարկում ներդրողներին: Ավելին ասեմ, եկեք չթերագնահատենք նաեւ տեղացիների ներդրումները: Մենք սովոր ենք միշտ խոսել արտաքին ներդրումների մասին, բայց չպետք է մոռանանք եւ պետք է ուշադիր լինենք նաեւ ներքին ներդրումների նկատմամբ»:

 

Տպել