News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ եւ ՀՀ խորհրդարանի մեր գործընկերներին ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ:

Մայր հայրենիքում պետականության վերակերտումը մեծագույն երազանք էր, որի իրականացումը հարյուրավոր սերունդների համառ պայքարի ու գաղափարական նվիրումի արդյունք է: Քսանութ տարի առաջ կյանքի կոչելով մեր երազանքը եւ պաշտպանելով այն մեծ զոհողությունների գնով՝ վերահաստատեցինք, որ անկախությունն ու ինքնիշխանությունը հայի համար կենսակերպ է, իսկ դրա հարատեւությունը՝ երաշխիք մեր անվտանգ գոյության, իրավունքների պաշպանության, ազատ ու ստեղծագործ առաջընթացի:

Ամեն նոր տարեդարձով Հայաստանի անկախ պետականությունն ավելի պետք է ամրապնդվի՝ հանդիսանալով համայն հայության միասնության ողնաշարը, իսկ հայի միտքը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում պետք է ծառայի հանուն հայրենի երկրի բարգավաճման ու զորացման, քանզի ավելի լավ հայրենիք ունենալու բոլորիս ձգտումներն ու երազանքները պահանջում են յուրաքանչյուրիս անհատական ներդրումն ու նվիրումը:

Վերստին շնորհավորելով ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ շարունակական ձեռքբերումներ եւ հաղթանակներ՝ ի շահ մայր հայրենիքի եւ մեր հերոսական ժողովրդի», - ասված է ուղերձում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ