News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Ամենամտահոգիչ բանը, որ մեր փոխգնդապետի առողջական վիճակը հույսեր շատ չի տալիս: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով Վայոց Ձորում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքին:

«Ինքը գտնվում է ՊՆ-ի հոսպիտալում, մեր վերահսկողության տակ է»,-ասաց Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե հետեւողական լինելո՞ւ եք, որ կոծկումներ չլինեն, նա արձագանքեց. «Անգամ փոքր կասկած թող չլինի: Ես կարծում եմ, որ ոչ միայն ես եմ հետողական լինելու, այլեւ կառավարության բոլոր անդամները:

Ռազմական ոստիկանությունը քաղաքացիական ոստիկանության հետ միասին օպերատիվ հետախուզական աշխատանքներն իրականացնում է՝ ամեն ինչ ազնիվ ու արդար եղանակով: Մեղավորներն իրենց պատիժը կստանան»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2019թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի շենքերից մեկի բակում փոխգնդապետ Արա Մխիթարյանի և Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Եղեգնաձոր քաղաքի 28-ամյա բնակիչ է, զանգով նրան աջակցելու համար այնտեղ եկած 3-4 անձ փորձել են պարզաբանումներ ստանալ, որից հետո նրանց միջեւ սկսած ծեծկռտուքի ժամանակ ծեծի են ենթարկել սպաներին: Ենթադրյալ հանցագործը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետեւանքով վերջինս վայր է ընկել: 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել:

Նախաքննությամբ պարզվել է, որ նշված վիճաբանության ժամանակ բացի վերը նշված սպայից մարմնական վնասվածքներ են ստացել նույն զորամասի եւս երկու սպա:

Կան տեղեկություններ, որ միջադեպին մասնակցել է նաեւ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը: Միջադեպին մարզպետի հնարավոր մասնակցությունը ստուգվում է:

Փոխնդապետը տեղափոխվել է հիվանդանոց՝ «Փակ ծանր ԳՈՒՎ. գլխուղեղի աջ կիսագնդի միջին աստիճանի սալջարդ, աջ քունք-գագաթային, ճակատային բլթերի շրջանի սուբդորալ հեմատոմա՝ արտահայտված քունքտենտորյալ լատերալ դիսլոկացիայով» նախնական ախտորոշումով: Կատարվել է շտապ վիրահատություն, վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նա կոմայի մեջ է:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ