News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Մեր թշնամիները չեն կարող մեզ հաղթել. մեզ կարող են «հաղթել» միայն մերոնք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ Անկախության տոնի կապակցությամբ։

28 տարի առաջ, երբ ՀՀ Գերագույն խորհուրդը ՀՀՇ առաջնորդությամբ հայոց անկախության հարցը դրեց հանրաքվեի, հավատում էինք, որ պատմական մեծագործության շեմին ենք։ Շրջափակում, պատերազմ, փլուզված ԽՍՀՄ, ԽՍՀՄ տնտեսությանը (արդեն գոյություն չունեցող) միտված արտադրանք (կիսաֆաբրիկատներ) արտադրելու ընդունակ գործարաններ։

Բանակ չկար, զենք ու զինամթերք չկար, հաց ու վառելիք չկար։ Դրսում ու՞մ հանդիպում էինք, ասում էին՝ չեք դիմանա։ Դիմացանք։ Հաղթեցինք։ Վերակառուցեցինք տնտեսությունը։ Արդյունքում ավելի վատ չենք, քան վրացիներն ու ադրբեջանցիները, իսկ Ղարաբաղում նույնիսկ ավելի լավ ենք։ Հիմա մեր խնդիրը մենք ենք։ Մեր թշնամիները չեն կարող մեզ հաղթել։ Մեզ կարող են «հաղթել» միայն մերոնք»:

Տպել