News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.43
EUR
529.69
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Չինական Huawei սմարթֆոններ արտադրողը ներկայացրել է իր նոր ֆլագմանային հեռախոսը, որը կկոչվի Mate 30: Բացի ահռելի թվով բնութագիրներից, նոր գաջեթը կունենա եւս մեկ տարբերակիչ առանձնահատկություն՝ Google-ի ծառայությունների բացակայությունը, հայտնում է Planet Today-ը: 

Սմարթֆոնը հանրությանն է ներկայացվել Մյունխենում շնորհանդեսի ժամանակ: Եթե հավատալու լինենք հայտարարված բնութագրերին, ապա նոր ֆլագմանային հավաքածուն զգալիորեն կգերազանցի մրցակիցներին: Սա առաջին հերթին վերաբերում է 5G կապին, որը հոյակապ արագություն կունենա:

Դրանից բացի, Huawei-ի նոր սմարթֆոնը կունենա անլար լիցքավորում՝ 24 Վտ հզորությամբ: Իսկ լարով լիցքավորման սարքը կունենա 40 Վտ հզորություն: Չինացի արտադրողները չեն մոռացել այսօր այնքան նորաձեւ այնպիսի գործառույթների մասին, ինչպես դեմքերի ճանաչումը եւ արագ լիցքավորումը, որոնցով հագեցած կլինի նաեւ նոր Mate 30-ը:

Սակայն հիմա առավել հետաքրքիր է App Gallery հավելվածի ծառայությունը, որը կփոխարինի արդեն սովորական դարձած Google-ի ծառայություններին: Սմարթֆոնը ստեղծողները այս քայլին են դիմել տնտեսական պատերազմի պատճառով, որն այժմ ընթանում է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ:

Huawei-ի նոր սմարթֆոնի արժեքն, իհարկե, փոքր չի լինի: 5G-ի աջակցությամբ մոդելը կարժենա գրեթե 1200 եվրո, իսկ Pro տարբերակը կարժենա մոտ 1100 եվրո: Բազային մոդելը հնարավոր կլինի ձեռք բերել 800 եվրոյով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը եւ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը կհամագործակցեն ԱԲ եւ ԱԹՍ ոլորտում
Պոլիտեխնիկական համալսարանը կհամագործակցի ՄԱԻ-ի հետ...
Տիգրան Ավինյանն ընդունել է Նուբար Աֆեյանին. Քննարկել են երկրում նորարարությունների կիրառման հարցեր
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի գիտատեխնոլոգիական առաջանցիկ զարգացման եւ երկրում նորարարությունների կիրառման հարցեր...
Վատիկանում աղոթքների համար «խելացի տերողորմյա» են ստեղծել
Նոր գաջեթը բավական օրիգինալ տեսք ունի, այն լիովին կարելի է օգտագործել որպես դեկորատիվ թեւնոց․․․
Huawei-ի տնօրենը կարծում է, որ 6G տեխնոլոգիաները կարող են հասանելի դառնալ 10 տարուց
Մենք 6G ցանցերի ուսումնասիրություն ենք սկսել եւ կարծում ենք, որ առնվազն 10 տարուց դրանք հասանելի կլինեն...
Անօդաչու թռչող սարքերի ոլորտում սթարթափերի փուլն ավարտվում է. փորձագետ
Քննարկումներ Digital UAV Forum 2019 համաժողովում...
Երեւանում մեկնարկել է ԱԻ եւ ԱԹՍ ոլորտին վերաբերող առաջադրանքների 36-ժամյա հաքաթոնը
Որեւէ տարիքային սահմանափակում հաքաթոնի մասնակցության համար չկա․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ