News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 24
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 20-ին` ժամը 19:42-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի «Կարմիր Սախկա» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ժամը 23:50-ին մթության և ռելիեֆի բարդության պատճառով աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

Այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ:

Սեպտեմբերի 21-ին` ժամը 07:30-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 5 հրշեջ-փրկարար և գյուղի բնակիչներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տպել
Ամենաշատ