News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 23
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Այսօր հայ ժողովուրդը նշում է ազգային ինքնորոշման օրը: Այս մասին հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, ով այսօր` սեպտեմբերի 21-ին, Անկախության օրն իր աջակիցների հետ տոնում էր Երեւանի Հանրապետության հրապարակում:

«Այսօր մեր քաղաքացիներին շնորհավորելով ազգային ինքնորոշման առթիվ ուզում եմ եւս մեկ անգամ ասել, ինչպես Անկախությունը հանրաքվեի ճանապարհով նպատակն էր, այժմ էլ այդպես Հայաստանը քաղաքացիների սեփականություն դարձնելու բարձր նպատակը, դրա իրականացումը կախված է մեզնից: Այս խոսքերը ձեզ ասում են նրանք, ովքեր որ արդեն մեկ անգամ ապացուցել են, որ ճշմարտությանը հավատարիմ լինելով կարելի է ինչ-որ ձեռքբերումների հասնել: Այսօր մենք միասնական ուժերով եւս մեկ անգամ պետք է պայքարենք, որպեսզի քաղաքացիների ինքնորոշման իրավունքը դառնա ամենօրյա կիրառելի իրավունք: Այսօր մենք միասնական ուժերով եւս մեկ անգամ պետք է պայքարենք, որպեսզի քաղաքացիների ինքնորոշման իրավունքը դառնա ամենօրյա կիրառելի իրավունք, դրա համար ներկայացված է բացարձակ ժողովրդավարության համակարգը եւ այսօրվա իշխանության հրատապ խնդիրն է հրաժարվել մերժված նախորդ ռեժիմի հիմնական օրենքից, անցում կատարել բացաձակ ժողովրդավարություն ապահովող ժողովրդավարությանը: Հայաստանը պետք է դառնա ամենաժողովրդավար երկիրը եւ դա կախված է ձեզանից»,-ասաց նա:

Պարույր Հայրիկյանն ընդգծեց, որ այս տոնը չոր ու ցամաք տոն չի եղել եւ մեծ շուքով է տոնվել:

Նշենք, որ այսօր Հայաստանում տոնվում է Անկախության 28-րդ տարեդարձը, հիմնական տոնակատարությունները:

Տպել