News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 24
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Google ընկերությունը հայտարարել է աշխարհում ամենահզոր քվանտային համակարգչի ստեղծման մասին, որն ի զորու է հաշվարկներ իրականացնել ամենաժամանակակից սուպերհամակարգիչների հնարավորությունների սահմաններից անդին, հայտնում է Financial Times պարբերականը: Այս մասին Google-ը տեղեկացրել է գիտական զեկույցում, որը կարճ ժամանակով տարածվել է NASA-ի կայքում, իսկ ավելի ուշ ջնջվել է:

Փաստաթղթում, որին հասցրել են ծանոթանալ պարբերականի լրագրողները, Google-ը հայտնել է այն մասին, որ իր գիտաշխատողներին հաջողվել է ստեղծել պրոցեսոր, որը հաշվարկ է կատարում 3 րոպե 20 վայրկյանում, ինչի համար աշխարհում գոյություն ունեցող ամենահզոր համակարգիչ՝ ամերիկյան IBM ընկերության «Սամիթը» մոտ 10 հազար տարվա կարիք կունենար:

«Հայտնի բոլոր դասական ալգորիթմների համեմատությամբ այս զգալի արագացումը ապահովում է հաշվողական խնդրում քվանտային գերազանցության փորձարարական իրականացում եւ նշանավորում է այնքան սպասվող հաշվողական պարադիգմայի ի հայտ գալը»,- Financial Times-ի փոխանցմամբ՝ նշված է զեկույցում: «Որքանով մեզ հայտնի է, այս փորձարկումը առաջին հաշվարկումն է, որը կարող է կատարվել բացառապես քվանտային պրոցեսորով»,- նշված է զեկույցում:

Պարբերականը հայտնում է, որ հիշատակված համակարգն առայժմ կարող է միաժամանակ իկրականացնել միայն մեկ տեխնիկական հաշվարկ, բայց դեռեւս տարիներ կանցնեն, մինչեւ քվանտային համակարգիչները կկարողանան լուծել գործնական խնդիրներ: Սակայն մշակողներն իրենց աշխատանքի արդյունքները «լայնածավալ քվանտային հաշվողական գործընթացի ճանապարհին կարեւոր նշաձող են անվանում»:

Նրանք կանխատեսում են, որ քվանտային համակարգիչների հզորության մեծացումը բազմատիկ կմեծացնի Գորդոն Մուրի օրենքում նշված պրոգրեսիայի ցուցանիշները: Ըստ այս օրենքի՝ չիպում տրանզիստորների թիվը, իսկ նշանակում է նաեւ հաշվարկման խտությունը, պետք է կրկնապատկվի գրեթե 2 տարին մեկ:

Financial Times-ը նշում է, որ քվանտային համակարգիչների նախատիպերը ներկայումս միայն կարող են իրականացնել հաշվարիկներ ըստ սխեմայի, որն ավանդական է գոյություն ունեցող համակարգիչների համար, միայն թե ավելի արագ: Իսկ իրականում քվանտային հաշվողական մեքենաները կարող են դուրս գալ դասական ֆիզիկայի սահմանագիծ, ինչը կհանգեցնի համակարգիչների աստիճանացույցի հզորության աճի: Պարբերականը հստակեցնում է, որ Google-ը մեկնաբանություններից հրաժարվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Facebook-ը պատրաստվում է նորություններին եւ լրագրողությանն իր աջակցության մասին «մեծ հայտարարություն» անել
Խոսքն, ամենայն հավանականությամբ, Facebook-ի «նորությունների հավելվածի» (News Tab) մասին է․․․
Google-ը հաստատում է, որ իր քվանտային համակարգիչը 200 վայրկյանի ընթացքում կարող է անհնարինը անել
Հայտարարված արդյունքները կանխատեսում են քվանտային համակարգիչների հայտնվելը, որոնք կարող են պահպանել եւ մշակել ավելի շատ տեղեկատվություն, քան դրանց դասական տարբերակները․․․
Տեսախցիկներով նոր անվարորդ մեքենան ներկայացվել է Interpolitex ցուցահանդեսում
Արհեստական բանականությամբ ավտոմեքենաներ են ստեղծվում Ռուսաստանում...
Փորձագետները տեղեկացրել են սմարթֆոնների միջոցով փող գողանալու նոր միջոցի մասին
Հանցագործները սկսել են փող հանել սմարթֆոնների միջոցով...
Հուշագիր. Հայաստանն ու Հնդկաստանը կխորացնեն համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտում
Հուշագրերի կնքման արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Կիշան Դան Դեվալը…
WhatsApp-ը նոր գործառույթ է թեսթավորում
Այժմ մեսենջերի օգտատերը կարող է ընտրել, թե ով կհրավիրի իրեն քննարկումների․․․
Ամենաշատ