News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 24
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջեւ երկկողմ համագործակցության 2019թ. ծրագրի համաձայն` սեպտեմբերի 21-ին մեկնարկել է Բելառուսի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնեւի պաշտոնական այցը  Հայաստանի Հանրապետություն:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի եւ ԲՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Բելոկոնեւի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Կովկասյան տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությանը, հայ-բելառուսական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը, երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով անցկացվող օպերատիվ եւ մարտական պատրաստության միջոցառումներին հայ եւ բելառուս զինվորականների համատեղ մասնակցությանն առնչվող հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաեւ երկու պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի միջեւ համագործակցության ու առաջիկա աշխատանքային ուղղությունների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ