News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան 23 նահանգ, ներառյալ Կալիֆոռնիան, ինչպես նաեւ Լոս Անջելես, Նյու Յորք քաղաքները եւ Կոլումբիա շրջանը սեպտեմբերի 20-ին հայց են ներկայացրել ընդդեմ Տրանսպորտի անվտանգության ազգային վարչության (NHTSA)՝ ի պատասխան Դոնալդ Թրամփի վարչակազմի խնդրանքով ավտոմեքենաների արտանետումների իր նորմերը հաստատելու Կալիֆոռնիայի իրավունքի հետկանչի, փոխանցում է DW-ն: 

Հայցվորների վարկածով՝ այս քայլը «անցնում է NHTSA-ի իրավասություններից, հակասում է Կոնգրեսի մտադրություններին, անհիմն է եւ ծիծաղելի»:

Դրանից բացի, հայցվոր կողմը ուշադրություն է դարձրել, որ «NHTSA-ն Էկոլոգիական ազգային քաղաքականությանը համապատասխանություն պահանջող վերլուծություն չի անցկացրել», երբ կատարում էր ամերիկյան վարչակազմի ցուցումները:

Կալիֆոռնիա նահանգի գլխավոր դատախազ Խավիեր Բեսերայի կարծիքով՝ այս դեպքում Թրամփի թիմը իրավական նորմը «սխալ է մեկնաբանել», որն ԱՄՆ-ում դաշնային օրենքին գերակա ուժ է տալիս նահանգի օրենքի նկատմամբ:

Վաշինգտոնի եւ Կալիֆոռնիայի միջեւ կոնֆլիկտը, որը Միացյալ Նահանգներում կլիմայի պաշտպանության հարցերում առաջատար դիրքեր է գրավում, չի դադարում Դոնալդ Թրամփի նախագահության մեկնարկից: Այս նահանգը, որտեղ գտնվում են ամերիկյան խոշորագույն ավտոկոնցեռնները, Լոս Անջելեսում օդի աղտոտվածության բարձր մակարդակի ֆոնին պահպանում է արտանետումների ավելի խիստ նորմեր:

Հուլիսին  գերմանական Volkswagen եւ BMW ավտոարտադրողները, ինչպես նաեւ ամերիկյան Ford-ը եւ ճապոնական Honda-ն Կալիֆոռնիայի իշխանությունների հետ համաձայնագիր էին կնքել ավելի խիստ ցուցանիշների կամավոր պահպանման մասին, քան այն, որ նախատեսված են Թրամփի վարչակազմի կողմից:

Կալիֆոռնիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ իրենց արտոնյալ կարգավիճակի պաշտպանության համար անհրաժեշտության դեպքում պատրաստ են հասնել մինչեւ ԱՄՆ Գերագույն դատարան: Վճիռը կարող է կարեւոր նշանակություն ունենալ նահանգների եւ դաշնային իշխանության միջեւ իրավական բախման մեկնաբանության համար:

Ավտոմեքենաների արտանետումները միակ խնդիրը չեն, որոնց պատճառով նահանգը Սպիտակ տան հետ կոնֆլիկտ ունի: Այսպես՝ մայիսին Կալիֆոռնիայի դատարանը արգելափակել էր Մեքսիկայի սահմանին պատի կառուցման միջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ