News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Գյումրին այսօր ուրախության, ցնծության մեջ է, ես հպարտանում եմ որպես Գյումրիի քաղաքապետ, որ այսքան հյուրեր ունեցանք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ։ Սամվել Բալասանյանը՝ հավելելով, որ մոտ 15 հազար այցելու է ունեցել քաղաքն այսօր:

Անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին, նա ասաց, որ առաջին անգամ մեզնից է այդ մասին լսում. «Այսօր քաղաքն ենք սարքում, հրաժարականի ժամանակ չունենք: Մոտ 42 ծրագիր ենք իրականացնում: Այնպես որ առայժմս հրաժարականի ժամանակ չունենք»:

Նա խոսեց նաեւ Գյումրիի փողոցների ասֆալտապատման խնդրին՝ նշելով, որ այս պահին վերջին փողոցն է ասֆալտապատվում, շատ գեղեցիկ է ստացվել. «Ասֆալտապատման աշխատանքները կվերջացնենք երեւի սեպտեմբերի վերջին, կամ ամենաուշը հոկտեմբերի 15-ին: Կունենանք ասֆալտապատված փողոցներ նոր հենասյուներով, նոր լուսավորությամբ, գեղեցիկ կահավորված»:

Տպել
Ամենաշատ