News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Ընդհանրապես պատերազմի մասին երազում են հիվանդ մարդիկ, ո՞նց կարելի է երազել պատերազմի մասին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարություններին, թե կհանդիպեն պատերազմի դաշտում:

«Հիմա տեսեք՝ այն բոլոր ուժերը, որոնք երազել են պատերազմի մասին, ասենք՝ վերցնենք Երկրորդ աշխարհամարտը, Հիտլերը ինչքան էր հրճվում, Առաջին աշխարհամարտի նախօրեին բոլորը հրճվում էին պատերազմից, իրենք գիտեին, թե պատերազմը լավ բան է։ Մենք տեսանք՝ ինչին դա բերեց։

Այսպիսի հայտարարությունները, այնուամենայնիվ, մենք շատ լուրջ պիտի ընդունենք, որովհետեւ չի բացառվում, որ հիմա Ադրբեջանը անցնի ահաբեկչական այլ քաղաքականության․ փորձի առեւագել հայերին արտասահմանում՝ մեր երգիչներին, քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին: Հետո փորձի կրկին անգամ փոխանակման այդ այլասերված տարբերակը առաջարկել, որ այդ ահաբեկիչներին եւ հանցագործներին փոխանակի արդեն պատանդ գտնվող մեր հայ մարդկանց հետ։ Սա բացառված չէ, մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք այդ հարցերին«-հայտարարեց Դավիթ Բաբայանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությոնը, թե «Արցախը հայաստան է եւ վերջ», նա նշեց. «Իսկ ո՞վ չի ուզում, որ Արցախը եւ Հայաստանը մենք պաշտոնապես դարձնենք մեկ միասնական պետություն, բայց դրա համար ձեւ կա, ժամանակ կա:   Եվ այն բոլոր մարդիկ չեն, որ գոռգոռում են Արցախը մարզ է, այսօր էլ մեկը գոռաց։ Հատկապես այս խորհրդանշական օրն եմ ուզում նշել, որ մենք ունենք սեպտեմբեր ամսին երկու կարեւոր իրադարձություն, դա Արցախի Հանրապետության հռչակումն է եւ Հայաստանի Հանրապետության անկախությունը։

Այս պահի դրությամբ այդպես է ստացվել, մենք չենք ընտրել այդ ճանապարհը, պարտադրված էր ինչ-որ ձեւ միջազգային, աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներով: Ունենք երկու պետություն, բայց մեկ ընդհանուր հայրենիք եւ մեր նպատակն է, որպիսի երկու պետությունը դառնա մեկ պետություն, այսինքն ունենանք մեկ ընդհանուր հայրենիք եւ մեկ պետություն։ Դրան մենք հասնելու ենք ուշ, թե շուտ, բայց դրա համար պիտի լավ աշխատենք, միասնական լինենք»:

Դավիթ Բաբայանը կարեւորեց, որ այդ հարցում ճկուն լինենք. «Պարտավոր ենք ճիշտ աշխարհաքաղաքականություն վարել։ Եթե մենք խոսում ենք եւ ասում ենք՝ Արցախը Հայաստանի մարզ է, մենք Հայաստանին դնում ենք սարսափելի ծանր դրության մեջ, թիրախավորում ենք։ Մի բան է, որ զգացմունքային, այո Արցախն էլ է Հայաստան, Հայոց երկրի մի մասն է, բայց Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետություն չէ դեռեւս։ Միգուցե ժամանակ կգա եւ մենք կունենանք մեկ ընդհանուր պետություն, ես էլ եմ դրա մասին երազում:

Այսինքն նման բաների մասին կարելի է մտածել, խոսել, բայց ասել անպատասխանատու բաներ, գալ պատռել, ինչ-որ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել Արցախի նկատմամբ որեւէ մեկին թույլատրելի չէ։ Այս անկախության համար, մեր պետության համար արյուն են թափել մեր ժողովրդի լավագույն զավակները եւ պատրաստ են էլի թափել։ Եւ մենք պիտի շատ խելացի լինենք, շատ ճկուն լինենք, համախմբված լինենք, որպիսի կարողանանք հաղթել, հնարավորություն ունենք հաղթելու»:

Նա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանի պարագայում մեկաբանություն եղավ՝ դա եղել է զգացումքային, որ սա Հայոց աշխարհի մի մասն է. «Ինքը, այսօր էլ դուք տեսաք, որ դիմում է Արցախի Հանրապետության նախագահ, ամեն տեղ օգտագործում է Արցախի Հնարապետություն արտահայտությունը»,-ընդգծեց Դավիթ Բաբայանը:

Տպել