News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Մենաշնորհները գոյություն չունեն, կոռուպցիոն համակարգը որպես այդպիսին չի գործում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց «Սիլ» կոնցեռնի ղեկավար, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը:

Նա հիշեցրեց, որ Moody’s-ը դրական դինամիկա է կանխատեսել Հայաստանի տնտեսության զարգացման առումով եւ բարելավել ՀՀ վարկանիշը: «Կարծում եմ նրա տված ռեյտինգը արդեն ամեն ինչ ասում է, որ մենք ունենալու ենք սահուն զարգացող տնտեսություն։

Երկրորդ, արդեն մեկ տարվա մեջ նկատելի է լինում, որ մենաշնորհները գոյություն չունեն, կոռուպցիոն ամբողջ համակարգը որպես այդպիսին չի գործում։ Դեպքեր, անհարթություններ կարող է լինեն, բայց համակարգ որպես այդպիսին գոյություն չունի, կոռուպցիոն համակարգը չի գործում Հայաստանի Հանրապետությունում։ Հավասար պայմանների ստեղծումը, մենաշնորհների վերացումը արդեն խթան են, որպիսի տնտեսությունը համահունչ զարգանա»,-ասաց Սուքիասյանը:

Նա ընդգծեց, որ այս պահին ինչ-որ աստիճան ուրվագծվում է առաջիկա տարիներին հնարավոր ուղղությունները, որոնք կարող են զարգանալ ՀՀ-ում. «Մեր ՀՆԱ ընդհանուր պատկերից երեւում է, որ գյուղատնտեսությունը ունենալու է շատ մեծ կշիռ ՀՆԱ-ի մեջ եւ զարգանալու է: Ուղղակի մի կարեւոր բան կա, որ ուզում եմ ասել։ Հարցն այն է, որ նախկինում այն թվերը, որոնք հրապարակվել են, դրանք հավատ չեն ներշնչել։ Ես կարծում եմ՝ 2018-2019 թիվը պետք է լինի Հայաստանի Հանրապետության համար ելակետային տարիներ, որպեսզի մենք կարողանանք հասկանալ՝ այս պահին ինչ ունենք եւ ինչ կարող ենք ունենալ ապագայում։

Որովհետեւ վերջին 10 տարում դուք ինքներդ լավ գիտեք, որ շատ մեծ գյուղատնտեսական աշխատանքներ են կատարվել, բայց երբ որ, նախկինում դա կոչվում էր приписка, այդպես էին ասում Սովետի ժամանակ, երբ որ ճիշտ թվերը չէին հրապարակում, այլ ավելի ուռճացված թվեր էին հրապարակում։ Հայաստանի Հանրապետությունում դա գործել է, անցած տարվանից ինչ-որ մի պահից սկսել է չգործել։ Այս տարի նույնպես չկա․ այդպիսի ցանկություն չկա, այդպիսի հրաման չկա, եւ դրանով հնարավոր է, որ մենք 2020-2021 թվականին նոր կսկսենք հասկանալ, թե գյուղատնտեսության մեջ ինչ է կատարվել»,-ասաց գործարարը:

Տպել
Ամենաշատ