News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Ես չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանի ընկերությունները թիրախավորված են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց «Սիլ» կոնցեռնի ղեկավար, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով փաստին, որ ստուգումներ են ընթանում ԲՀԿ առաջնորդի ընկերություններում, իսկ «Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը:

«Ես կարծում, որ եթե ուզում ենք իրավական պետություն դառնալ, կապ չունի Գագիկ Ծառուկյանի ընկերություններն են, թե Խաչատուր Սուքիասյանի, թե երրորդ անձի, պետք է այդ ճանապարհը անցնել: Ես այդպիսի բան չեմ տեսնում, որ թիրախավորված են։ Իհարկե, բոլորի կազմակերպությունները Հայաստանի Հանրապետությունում պետք է հավասար լինեն եւ ցանկացած պետական մարմին այդ իրավունքը պետք է ունենա ցանկացած կազմակերպություն ստուգելու եւ հասկանալու, թե այդ կազմակերպությունը պետության նկատմամբ իր պարտավորությունները կատարել է, թե ոչ։ Ում կազմակերպությունը ուզում է լինի։ Եւ դրանով մենք կարող ենք ասել, որ ունենք իրավական պետություն»,-ընդգծեց Սուքիասյանը:

Տպել
Ամենաշատ