News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ՀՅԴ երիտասարդական միությունն այսօր` սեպտեմբերի 21-ին, ՀՀ Անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ տոնական  «Անկախության երթ» անցկացրեց Երեւանում:

Մատենադարանի հարակից հատվածից  երիտասարդները դրոշներով, ազգային երգերի ուղեկցությամբ շարժվեցին  Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցներով՝ դեպի Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիրներից և պետականության խորհրդանիշերից մեկը հանդիսացող Արամ Մանուկյանի արձանի մոտ:

Երթին մասնակցում են նաեւ ՀՅԴ-ականներ Արծվիկ Մինասյանը, Իշխան Սաղաթելյանը, Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը:

Երթն ուղեկցում էին  մեծ թվով ոստիկաններ:

Տոնական երեկոն շարունակվում է  ազգային երգերի և ռոք երաժշտության համերգով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ