News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է իսպանական Ուրբասեր ընկերության կառավարման խորհրդի անդամ, ֆրանսիական «Électricité de France» ընկերության նախկին գործադիր տնօրեն Անրի Պրոգլյոյի ղեկավարած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետը անդրադարձել է վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական եւ տնտեսական հիմնարար փոփոխություններին եւ բարեփոխումներին, տնտեսական աճի տեմպին, բիզնես եւ ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրողների հետ կառավարության կողմից տարվող աշխատանքին:

Ուրբասերի միջազգային բիզնեսի ղեկավար Ռամոն Ռեբուելտան ներկայացրել է ընկերության գործունեության ոլորտները՝ նշելով, որ բացի Իսպանիայից իրենք աշխատում են աշխարհի 22 երկրում։ Անրի Պրոգլյոն ասել է, որ հետաքրքված են հայկական շուկա մուտք գործելու հնարավորությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են աղբահանության եւ թափոնների կառավարման, տրանսպորտի եւ էներգետիկ ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության  հեռանկարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ