News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 24
USD
485.32
EUR
565.06
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Անցած 28 տարիներին չենք կարողացել ստեղծել համերաշխ հասարակություն, զարգացած տնտեսություն, արդար եւ արդյունավետ պետական կառավարման համակարգ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ՀՅԴ հրավիրած հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Չենք կարողացել մեզ ներսից խժռող թշնամանքը, ատելությունն ու չարությունը վերացնել, համախմբել հայ ժողովրդին եւ ստեղծել ազգային պետություն:

Հավանաբար դա էր պատճառը, որ 2018-ի ապրիլին մեր հասարակությունը դուրս եկավ փողոց, ձեւավորեց նոր իշխանություն եւ հասարակությունն շատ հստակ արդարացիորեն նոր եւ կտրուկ փոփոխություններիպահանջ ներկայացրեց նոր իշխանությանը:

1 տարի առաջ այս վայրում Արամ Մանուկյանի րձանի բացմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ կառուցել Արամ Մանուկյանի երազած Հայաստանը, խոստացավ լինել Արամին արժանի: Հիմա հարց եմ ուզում տալ՝ արդյոք սա էր Արամի երազած Հայաստանը, որտեղ կազմաքանդվում են պետական ինստիտուտները, Հայաստան, որտեղ իշխանության քմահաճույքով մարդը կարող է մեկ գիշերվա մեջ դառնալ դավաճան կամ դավաճանից վերածվել ազգային հերոսի:

Իսկ հասարակության մեջ ձեւավորվող ներքին ատելությունն ու հասարակական բեւեռացումը գնալով դառնում է վտանգավոր: Մենք այսօր հայտարարում ենք, որ Արամի երազած Հայաստանը կառուցելու ճանապարհով չենք գնում»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը:

«Մենք ասում ենք՝ անցյալը ջնջելով նորը չես կառուցի: Անցյալը՝ լավ թե վատ, բոլորինս է: Պետք է նայել առաջ: Այսօր պետք է գործել ոչ թե անցյալի իբր մաքրագործման, այլ հանուն ներկայի, ապագայի, հանուն մեր արժեքավոր, անցյալի փառավոր էջերը եւս մեկ անգամ արժեւորելու: Չկան հին ու նոր Հայաստաններ, կա մեկ Հայաստան:

Մենք տեսնում ենք երկրի բնականոն զարգացման ընթացքը կասեցնող սպառնալիքներ: Մենք տեսնում ենք երկրի անվտանգային համակարգին ուղղված մարտահրավերներ: Մենք գիտակցում ենք, որ պետության զարգացման հայեցակարգային ծրագրերի բացակայությունը երկիրը տանում է ցնցումների»,- իր խոսքն ամփոփեց նա:

Նշենք, որ ՀՅԴ-ն այսօր անկախության օրվա առթիվ երթ է անցկացրել, որն ավարտվել է համերգով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». ՄԱԿ–ը տեխնիկական եւ ռազմավարական աջակցություն է տրամադրում ՀՀ Ազգային ժողովին
Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ այդ ծրագրից օգտվում են ԱԺ 4 հանձնաժողովներ՝ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի…
Դեռեւս ինքաառաջադրման որոշում չեմ կայացրել. Խունդկարյանը ժամանեց ՍԴ
Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ հիմնական պայքարն իր եւ Արման Դիլանյանի միջեւ է...
«Փաստ». Հիմա էլ ծխախոտի հետ կապված օրենքի առումով «հետողորմյա» կանեն
«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, ընդունված օրենքը, որը նաեւ...
«Ժողովուրդ». Երվանդ Խունդկարյանը միայնակ է մնացել ՍԴ-ում․ ինչ են քննարկել 5 ժամվա ընթացքում
ՍԴ նախկին նախագահ, ՀՀԿ-ի սիրելի Հրայր Թովմասյանն ու «Իմ քայլի» կողմից ՍԴ գործուղված, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի սիրելի...
«Ժողովուրդ». Արտակ Դավթյանի հեռանալուց հետո կրքերը չեն հանդարտվում. Օնիկ Գասպարյանը՝ խնդրի առջեւ
Բանն այն է, որ Դավթյանը, նշանակվելով ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, համակարգ էր վերադարձրել կոռուպցիոն սկանդալի հետեւանքով...
«Հրապարակ». Եթե Ծառուկյանին կալանավորեն, որդու հարսանիքը կհետաձգվի. «Երազում տեսել եմ»
Ծառուկյանի փաստաբանական թիմը պատրաստվում է դատավորին ինքնաբացարկ ներկայացնել․ ասում են, որ դրա համար բազում հիմքեր...