News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Լուիզիանայի բնակիչ Սթիվեն Վեբերը այդպես էլ չի հասցրել լսել իր ընկերուհու համաձայնությունը, քանի որ մահացել է Տանզանիա համատեղ ուղեւորության ժամանակ նրան ջրի տակ առաջարկություն անելիս, հայտնում է Fox News-ը։

Փեսացուի մահվան մասին Facebook-ի իր էջում գրել է Քենեշա Անտուանը՝ տեղադրելով իր սիրեցյալի կյանքի վերջին վայրկյանների տեսանյութը։

Այնտեղ երեւում է, թե ինչպես է տղամարդը ստորջրյա դիմակով ակվարիումում հարսնացուին խոստովանությամբ երկտող եւ նշանադրության մատանու տուփը ցույց տալիս։

«Շնչառությունս չի բավարարում, որպեսզի ասեմ քեզ այն ամենի մասին, ինչը սիրում եմ քո մեջ։ Սակայն․․․ ամենը, ինչ ես քո մեջ սիրում եմ, օրեցօր ավելի եմ սիրում»,- գրված է երկտողում, որը տղամարդը հպում է ակվարիումի ապակուն։

Սակայն տղամարդն այդպես էլ չի հասցրել լսել պատասխանը, նա անսպասելի մահացել է։ Վեբերի մահվան հանգամանքները դեռեւս հայտնի չեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ