News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գիզայի բուրգերի մոտ կառուցվող Մեծ եգիպտական թանգարանի վերականգնման արհեստանոցների մասնագետները սկսել են Թութանհամոն փարավոնի (մ․թ․ա․ 1332-1323թթ․) սարգոֆագի ոսկե վնասված շերտի վերականգնումը։ Սարկոֆագը Կահիրե է բերվել Եգիպտոսի հարավային Լուքսոր քաղաքում փարավոնի դամբարանից, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Շաբաթ օրը Հնությունների գործերով բարձրագույն խորհրդի ղեկավար Մուստաֆա Ալ Վազիրին լրագրողներին ասել էր, թե «ոսկու շերտի մասնիկները սկզբում մանրամասն ուսումնասիրվում են, այնուհետեւ կպցվում են մեկը մյուսին եւ ամրացվում են այնտեղ, որտեղ ի սկզբանե եղել են»։ Վերականգնողները վստահեցնում են, որ դա շատ աշխատատար եւ մանրակրկիտ աշխատանք է, որն ավարտելու համար շատ շաբաթներ կպահանջվեն։

Մոտ երկու ամիս առաջ Թութանհամոնի ոսկեզօծ սարկոֆագը հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ լքել է Լուքսորի Թագավորների հովիտը եւ տեղափոխվել է երկրի մայրաքաղաք։ Գիտնականները հայտնել են, որ փայտե հիմքով անգին հուշարձանը խոնավությունից լրջորեն վնասվել է այն տասնամյակների ընթացքում, երբ եղել է բաց դամբարանում։ Մասնավորապես, մի քանի տեղից վնասվել է սարկոֆագի փայտյա հիմքը եւ այն ծածկող ոսկե շերտը։ Կահիրե բերելուց հետո սարկոֆագը մինչ վերականգնողներին հանձնվելը երեքշաբաթյա ստերիլիզացիա է անցել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ