News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Քենեդիների քաղաքական դինաստիայի ներկայացուցիչ Ջոզեֆ Քենեդի-երրորդը Մասաչուսեթս նահանգից Սենատում տեղի համար շաբաթ օրը նախընտրական քարոզարշավ է սկսել, հայտնում է Reuters-ը։

Իր նահանգում Քենեդու մրցակիցը տարեց եւ բավական փորձառու Էդվարդ Մարկին է՝ Դեմոկրատական կուսակցությունից։

Գործակալությունը հայտնել է, որ Ռոբերտ Քենեդու 38-ամյա թոռան եւ Սենատի երկարակյաց անդամ, 73-ամյա Մարկիի պայքարին հատուկ ուշադրությամբ կհետեւեն։

Ռոբերտ Քենեդին, ով նաեւ ԱՄՆ գլխավոր դատախազ է եղել, սպանվել է 1968թ․ հունիսին, որպես նախագահի թեկնածու նախընտրական քարոզարշավ անցկացնելու ժամանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ